-
05.11.2017|
15:42
«Թուրքական հոսք» ծովային գազատարի առաջին գիծը հասել է Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտի: Խողովակաշարերի տեղադրման աշխարհում խոշորագույն Pioneering Spirit նավը նշել է այս իրադարձությունը՝ ծովում ռուսական և թուրքական դրոշներով խողովակներ տեղակայելով, որ խորհրդանշում է երկու երկրի սահմանի հատման մասին:
-
05.11.2017|
15:41
Սաուդյան Արաբիայի նորաստեղծ հակակոռուպցիոն հանձնաժողովը թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի կարգադրությամբ բերման է ենթարկվել թագավորական ընտանիքից 11 արքայազն, կառավարության 4 նախարար, տասնյակ նախկին նախարարներ:
-
05.11.2017|
15:40
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասիական այցերի շրջանակում ժամանել է Ճապոնիա, որտեղ ելույթ է ունեցել ամերիկյան ավիաբազայի զինվորների առաջ:
-
05.11.2017|
11:57
«ՈՒ քրտնած ապակիների վրա, հյուրանոցների ու կառամատույցների պատուհաններին նա մատով գրում էր՝ երկնագույն շան աչքերը»...
-
05.11.2017|
11:40
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ԱՀ կառավարության անցած 10 տարվա գործունեության վերաբերյալ որոշ ցուցանիշներ և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջից:
-
05.11.2017|
11:19
Լիբանանի նախագահ Միշել Աունը բացատրություն է սպասում հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրիից՝ Սաուդյան Արաբիայից նրա հայրենիք վերադառնալուց հետո: Հարիրին իր հրաժարականի մասին հայտարարել է շաբաթ օրը:
-
05.11.2017|
11:18
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ 2018-ին բյուջեով սոցիալական պարտավորությունների աճի մասով ունենալու ենք զսպված վարքագիծ, որ հետագայում տնտեսական կայուն աճի հիմք ստեղծվի:
-
05.11.2017|
11:17
Ղրղզստանի իշխանությունները քրեական գործ են հարուցել նախագահի նախկին թեկնածու, ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Օմուրբեկ Բաբանովի դեմ:
-
05.11.2017|
11:16
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բարեկամության» շքանշան է շնորհել թուրք գործարար, քաղաքական գործիչ Ջավիդ Չաղլարին: Անցած տարի հենց նա էր միջնորդական քայլեր ձեռնարկել ճգնաժամում հայտնված ռուս-թուրքական հարաբերությունները բարելավելու համար:
-
05.11.2017|
11:15
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նախօրեին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված ուղերձը, ըստ հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի, շատ կարևոր ու հայանպաստ քաղաքական փաստաթուղթ է։